Ես ու Արփին անհամբեր սպասում ենք այդ հանդիպմանը. Աննա Հակոբյան
Աննա Հակոբյանն իր էջում գրում է.
«Ամեն օր ավելի ու ավելի եմ հիանում մեր մշակույթի գործիչների կամքով ու լավատեսությամբ։
Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել իմ շատ սիրելի մաեստրո Տիգրան Մանսուրյանի և դիրիժոր Օհան Դուրյանի տիկնոջ՝ տիկին Ալիս Դուրյանի հետ։
Շատ ուրախ եմ, որ նրանց տրամադրությունը բարձր է, շարունակում են ստեղծագործել և իրենց գործունեությամբ ոգևորել մյուսներին։
Տիգրան Մանսուրյանի հետ պայմանավորվել ենք այս անորոշ վիճակի բարեհաջող ավարտից հետո անպայման հանդիպել, զրուցել։
Տիկին Դուրյանի առողջական վիճակն էլ է լավ, չի ընկճվում, ընդհակառակը, օգնում է կարիքավոր ընտանիքներին։ Տիկին Դուրյանն անկեղծացավ ու ասաց, որ մեր Արփիի լուսանկարներն իրեն լույս են տալիս։
Պայմանավորվեցինք, որ Արփիի հետ անպայման իրեն կայցելենք։
Ես ու Արփին անհամբեր սպասում ենք այդ հանդիպմանը»։