Ալիևը նշել է, թե ինչո՞ւ է դադարեցրել իր շփումները Փաշինյանի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի սադրիչ հայտարարություններից հետո վերջինիս հետ երկկողմ կապերի բացակայության մասին, գրում է minval.az–ը:
«Հայաստանի վարչապետի հետ իմ շփումները դադարել են նրա սադրիչ հայտարարություններից հետո` չնայած, որ հենց նա էր այդ շփումների նախաձեռնողը: Նա խոստացել էր հակամարտության կարգավորման համար ջանքեր գործադրել», - ասել է Ալիևը՝ արտասահմանյան և տեղական լրատվամիջոցների համար կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն ընդառաջել է Հայաստանի վարչապետին: