26 / Փետրվար / 2021 : 22-38

«Ուսուցիչ, ի՞նչ եք մտածում փողի մասին...»

- Ուսուցիչ, ի՞նչ եք մտածում փողի մասին, - մի օր հարցրեց մի պատանի իր ուսուցչին:
- Նայիր պատուհանից. ի՞նչ ես տեսնում, - ասաց ուսուցիչը:
- Տեսնում եմ մի կնոջ երեխայի հետ, երկու ձիեր, որոնք կառք են քաշում, և դեպի շուկա գնացող մի տղամարդու:
- Շատ լավ, իսկ հիմա նայիր հայելուն. ի՞նչ ես տեսնում:
- Հասկանալի է, որ ինքս ինձ եմ տեսնում:
- Դե, հիմա ինքդ դատիր: Պատուհանն ապակի է, հայելին՝ նույնպես: Բավական է ապակու վրա արծաթի բարակ մի շերտ, և մարդը տեսնում է միայն իր անձը:
Մեր շուրջը շատ մարդիկ կան, ովքեր իրենց պատուհանների ապակիները փոխարինել են հայելով: Նրանք կարծում են, թե դեպի դուրս են նայում, սակայն տեսնում են միայն իրենք իրենց:
Թույլ չտանք, որ մեր սիրտը վերածվի հայելու:

Qahana.am

Author's cover photo
Ամսաթիվ 26 / Փետրվար / 2021 : 22-38
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 15230անգամ
Վերջին լուրեր