Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Մարտ / 2021 : 12-00

Ներկայիս իշխանության փոխարեն Անիտա Հարությունյանն է պատասխանում Ալիևին

Մոդել Անիտա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.

«Ներկայիս իշխանության փոխարեն ես եմ պատասխանում Ալիևին

Ուշադիր լսեցի Ալիևի արած հայտարարությունները, ծաղրելն ու առհասարակ Հայաստանի ու ներկայիս քաղաքական գործիչների մասին խոսելը։ Ուղղակի զարմացած եմ նախ առաջին հերթին, որ արդեն ժամեր են անցել, բայց Հայաստանում ոչ ոք չի բարեհաճել պատասխանել նրա բարբաջանքներին, բայց սա հարցի մյուս կողմն է։

Նախ առաջին հերթին ամենավիրավորականն այն էր, որ ոմն մեկն, ով իրականում չի ունեցել բանակ (քանի որ պատերազմի ընթացքում մեր հզոր բանակի դեմ դուրս է եկել պակիստանցին, թուրքը և այլ ոչնչություն համարվող ազգեր) իրավունք է վերապահում ի լուր աշխարհի հայտարարել, որ Հայաստանը չունի բանակ։

25 տարի է դու երազում ես գրավել մի փոքր հողակտոր, երազում ես մի չնչին հատված վերցնել, այս դեպքում ի՞նչն է պատճառ հանդիսացել, որ երազել ես 25 տարի ու չես տիրացել։ Իհարկե, մեր ՀԶՈՐ բանակն ու մեր ԱՐԾԻՎ ՏՂԱՆԵՐՆ, ովքեր քո վախկոտներին չեն թողել անգամ մեկ քայլ առաջ գալ։ Ժամանակին, երբ լսում էիր մեր հզոր ղեկավարների, օրինակ՝ Վազգեն Սարգսյանի, անունը ահ ու սարսափ էիր ապրում։

Հիմա այլ է, այլ պայմաններ ու պայմանագրեր են՝ չեմ ցանկանում խորանալ այդ թեմայի շուրջ։

Միայն մի բան կասեմ Ալիևն այնքան խեղկատակ է, որ չի հասկանում, երբ ծաղրում է մեզ նաև ծաղրում է իր ընտանիքը, մասնավորապես իր տատիկին, քանի որ նրա տատիկը հայ է եղել, իսկ ավելի կոնկրետ՝ սիսիանցի։

Շատ բան կա գրելու, սակայն ուզում եմ եզրափակել միտքս նրանով, որ եթե Ալիևը չունենար հայ համախողներ մենք չէինք ունենա այն ինչ ունենք այսօր։ Ինչպես կասեր Գարեգին Նժդեհը՝ «Մեր դժբախտությունն այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ այն, որ կան թուրքանման հայեր»։

Խոսելով հայերի մասին պետք է շեշտեմ, որ ուղղակի զզվելի է, երբ ամբողջ աշխարհն է տեսնում, թե ինչ եք անում Բաղրամյան պողոտայում։ Արդյո՞ք հնարավոր չէ այդ ամենն անել ավելի կոռեկտ, ավելի մաքուր ու մակարդակով։ Վե՛րջ տվեք ձեր խորովածներին, քոչարիներին, ու ոգելից խմիչներին։ Ամո՛թ է։

Դե իսկ ներկայիս ղեկավարությունն էլ այսօր զբաղվում է ոչ այնքան կարևոր գործով, ինչը գերիների շուտափույթ վերադարձն է, այլ հանրահավաք է կազմակերպում, իսկ Ալիևին ոչ ոք համարժեք պատասխան չի հասցնում։ Ամեն տեղ ու ամեն բան թերի է։

Հանգիստ նստեք տեղներդ, ես կարողացա ամենասուր ու ամենախոցելի թեմայի վերաբերյալ պատասխան տալ մեր թշնամուն»:

Դիտվել է 30547անգամ
Վերջին լուրեր