01 / Մարտ / 2021 : 14-22

Ադրբեջանցի 1 զինծառայող մահացել է, ևս 6-ը՝ վիրավորվել

Հրդեհի հետևանքով ադրբեջանցի 1 զինծառայող մահացել է, ևս 6-ը՝ վիրավորվել, այս մասին գրում է razm.info-ն։

Փետրվարի 27-ին Աղդամի շրջանի զորամասերից մեկում վառարանի պայթյունից առաջացած հրդեհից մահացել է ժամկետային զինծառայող Մուսաև Սեհման Ղասամ օղլուն (Musayev Səhman Qəşəm oğlu): Եվս 6 զինծառայող ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ, որոնցից 3-ը՝ ծանր։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նախապես նշվում էր, թե զինծառայողը մահացել է Ֆիզուլիի շրջանում՝ ականի պայթյունից։

Սակայն, ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ ժամկետայինի մահը վրա է հասել անվտանգության կանոնները խախտելու հետևանքով։

 

Լուսանկարում՝ Մուսաև Սեհման Ղասամ օղլու (Musayev Səhman Qəşəm oğlu)

Դիտվել է 78307անգամ
Վերջին լուրեր