Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Մարտ / 2021 : 16-52

Կանգնում եմ բանակի կողքին` հույսով, որ ստիպված չենք լինի ամեն գիշեր քնել պետություն կորցնելու վախով. Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շատ պարզ ցանկություն ունեմ այս պահին. այնպիսի Հայաստանում ապրենք, որ ստիպված չլինենք օր ու գիշեր մեծից փոքր մտահոգված լինել քաղաքականությամբ:

Յուրաքանչյուրս կարողանանք լիարժեք կենտրոնանալ մեր գործի վրա, ստեղծել, ստեղծագործել ու հենց դրանով էլ ամենամեծ օգուտը տալ թե´ երկրին, թե´ աշխարհին:

Հասկանում եմ, որ այդպիսի Հայաստան ունենալու համար քայլեր են պետք ու, բնականաբար, կանգնում եմ բանակի կողքին` հույսով, որ մոտ է այն օրը, երբ յուրաքանչյուրս կանցնենք մեր բնականոն կյանքին ու ստիպված չենք լինի ամեն գիշեր քնել պետություն կորցնելու վախով:

Հուսով եմ, որ նորից կդառնանք միասնական մեկ մեծ ընտանիք` Հայաստան, Արցախ, Սփյուռք»:

Դիտվել է 21259անգամ
Վերջին լուրեր