Խուզարկության ժամանակ տղամարդը տան պատուհանից ատրճանակը դուրս է նետել /տեսանյութ/
Խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում Դիլիջանի ոստիկանները, համագործակցելով մարզային վարչության և տարածքային նախաքննական մարմնի ծառայողների հետ, օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Դիլիջանում բնակվող 32-ամյա մի տղամարդ ապօրինի զենք-զինամթերք է պահում։
Կամարինի փողոցի նրա տանը դատարանի որոշմամբ կատարված խուզարկության ժամանակ տղամարդը տնից բակ նետեց տոպրակով փաթեթավորված ինչ-որ իր։
Տարածքի զննությամբ հայտնաբերվեցին տոպրակում ատրճանակ ու ատրճանակի դետալներ։ Դրանք առգրավվել և ուղարկվել են դատաձգաբանական փորձաքննության։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
`