Ադրբեջանը հրապարակել է պատերազի զոհերի պաշտոնական թիվը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի օրը հրապարակել է ղարաբաղյան վերջին պատերազմում մահացած իր զինծառայողների թարմացված ցուցակը: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
«Ներկայացնում ենք Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 2881 զինծառայողների լուսանկարներ, անուններ, ազգանուններ, տեղեկություններ զինվորական կոչումների և ծննդյան ամսաթվի վերաբերյալ, նրանք մահացել են ղարաբաղյան վերջին պատերազմում, ինչպես նաև 28 զինծառայողների տվյալներ, որոնք համարվում են անհետ կորած:
Աշխատանքներ են տարվում անհայտ կորած զինծառայողների որոնման ու նույնականացման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: