Թաիլանդում փիղը տրորելով մի գյուղացու է սպանել
Թաիլանդում փիղը տրորելով մի գյուղացու է սպանել: AFP-ի փոխանցմամբ` երկրի ազգային պարկերը բախվել են կորոնավիրուսի համավարակի ժամանակ կենդանիներին կերակրելու խնդրին:
Տասնյակ պարկեր, որտեղ փղերը են ապրում, փակ են` հիվանդության տարածումը կանխելու նպատակով:
Տեղի ակտիվիստները մտահոգություն են հայտնել առ այն, որ փղերը սոված կմնան, քանի որ դրանց տերերը գումար չունեն կենդանիներին կերակրելու համար:
Փիղը, որը փորձում էր սնունդ գտնել գետի մոտակայքում, հանդիպել էր գյուղացուն եւ տրորալով սպանել նրան, հայտնել է ոստիկանության կապիտան Սուչարտ Տիպայավոնգը:
Թաիլանդի եկամտաբեր զբոսաշրջության ոլորտում մոտ 2000 փիղ է օգտագործվում: Ակտիվիստներն ասում են, որ կենդանիները պահվում են սթրեսային պայմաններում, քանի որ նրանց պետք է «կոտրել»` հնարքներ սովորեցնելու համար: