«Գորշ գայլերը» իրենց աջակցությունն են հայտնել Նիկոլ Փաշինյանին և դատապարտել ՀՀ բանակին

Հայաստանի Հանրապետությունն ահաբեկչական կազմակերպություն և տիկնիկ է։ Իսկ անցյալ շաբաթ Հայաստանի բանակի՝ վարչապետ Փաշինյանին հրաժարական տալու կոչը սպասվող վերջի դատավճիռն է. հայտարարել է թուրքական «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության քաղաքական կառույցի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին, գրում է yerkir.am-ը։
Էրդողանի հետ դաշինք կազմած Բահչելին հույս է հայտնել, որ ՀՀ–ն զերծ կմնա ռազմական հեղաշրջումից։
«Երեկ Երևանում ցուցարարները Փաշինյանին հրաժարական պարտադրելու նպատակով մտել են կառավարության շենք։ Մենք, նույնիսկ եթե դա Հայաստանն է, ցանկանում ենք, որ ժողովրդավարություն լինի, խորհուրդ ենք տալիս ողջախոհ և խելամիտ լինել։
...Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը հեղաշրջումից հեռու և ժողովրդավարությանը մոտ լինի։ Նույնիսկ եթե մեր թշնամին է, չպետք է կորցնենք մեր քաջությանը»,– նշել է թուրք կուսակցապետը։