Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Մարտ / 2021 : 09-00

Հայաստանում զգալի բարձրացել են կարտոֆիլի և թարմ բանջարեղենի գները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահի օգնական Իյա Մալկինան ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) գների ամենամեծ աճը 2021 թվականի հունվարին եղել է շաքարավազի, կարտոֆիլի և արևածաղկի ձեթի համար։ Այդ մթերքները 2020 թվականի հունվարի համեմատ թանկացել են համապատասխանաբար 56,9% -ով, 33,5%- ով և 29,5%-ով:

Նա գրել է, որ եթե այս տարվա հունվարին գները համեմատենք 2020 թվականի հունվարի հետ, ապա ընդհանուր առմամբ միությունում ամենաշատը թանկացել են շաքարը՝ 56,9 տոկոսով, կարտոֆիլը՝ 33,5 տոկոսով և արևածաղկի ձեթը՝ 29,5 տոկոսով։

Իսկ ալկոհոլի, կաթի և աղի գները էականորեն չեն փոխվել, աճը կազմել է համապատասխանաբար 3,8 տոկոս, 4 տոկոս և 4,2 տոկոս:

Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ում ապրանքների և ծառայությունների սպառողական գների աճը կազմել է 0,7 տոկոս ՝ 2020 թվականի դեկտեմբերի համեմատ:

Հայաստանում զգալի բարձրացել են կարտոֆիլի և թարմ բանջարեղենի գները։ Աճը համապատասխանաբար կազմել է 12,2% և 30,1%։

Դիտվել է 9573անգամ
Վերջին լուրեր