Թուրքիայում զոհված գեներալը գործուն մասնակցություն է ունեցել Արցախի պատերազմում
Թուրքիայի ցամաքային զորքերի 8-րդ կորպուսի հրամանատար, ռազմական ուղղաթիռի կործանումից զոհված գեներալ Օսման Էրբաշը մասնակցում էր Լեռնային Ղարաբաղի պատերազմին և մեծ դեր է ունեցել Ադրբեջանի «հաղթանակի» գործում։ Այս մասին գրում է WarGonzo տելեգրամյան ալիքը ՝ հղում անելով անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության սեփականատեր Սելչուկ Բայրաքթարին:
Բացի այդ, ըստ WarGonzo- ի, Թուրքիայում Էրբաշը համարվել է ռազմավարության այն հեղինակներից մեկը, որն օգնել է Ադրբեջանին և թուրք ռազմական խորհրդականներին հաջողության հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում:
Հիշեցնենք՝ Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով 9 թուրք զինծառայող է զոհվել, ևս 4-ը վիրավորվել են:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, կործանվել է Cougar տեսակի ուղղաթիռը, որը Բինգյոլից ուղևորվելիս է եղել Դատվան: Թռիչքը մեկնարկել է ունեցել 14:55-ին, ուղղաթիռի հետ կապը կորել է 15:25-ին:
Որոնումներ են սկսվել CN-235 ինքնաթիռով և անօդաչուներով: Պարզվել է, որ ուղղաթիռը կործանվել է:
Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ կարող էր դառնալ վատ եղանակը կամ ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը:
Վթարի զոհերից մեկը դարձել է Թուրքիայի ցամաքային զորքերի Էլյազըգի ութերորդ կորպուսի հրամատար, գեներալ Օսման Էրբաշը: