Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Մարտ / 2021 : 11-12

Ալիևի հայտարարությունը  Զանգեզուրի «միջանցքի» վերաբերյալ 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է տրանսպորտային «միջանցքի» կառուցում, որը կապելու է Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ:

Այս կապակցությամբ Ալիրը Տնտեսական համագործակցության կազմակերպության տեսակոնֆերանսի ժամանակ կոչ է արել անդամ երկրներին միանալ նախագծին:

«Ես ուզում եմ նշել, որ նոր «միջանցքը», որն անցնելու է Ադրբեջանի «պատմական տարածքով»՝ Զանգեզուրով, և Ադրբեջանի հիմնական մասը կապելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ, նոր հնարավորություններ կստեղծի տրանսպորտային ոլորտում: Մենք հրավիրում ենք ECO անդամ երկրներին օգտագործել Զանգեզուրի «միջանցքը»», - հավելել է Ալիևը:

Դիտվել է 48740անգամ
Վերջին լուրեր