Իրանում փորձել են ինքնաթիռ առևանգել
Իրանում կանխվել է ինքնաթիռ առևանգելու փորձը։ Այս մասին տեղեկությունը տարածել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ավիացիոն անվտանգության շտաբի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ երեկ՝ ժամը 22:10-ին, անհայտ անձը փորձել է առևանգել Iran Air ավիաընկերության Fokker100 ինքնաթիռը՝ Անվազից Մաշհադ թռիչքի ժամանակ, և ուղղել դեպի Պարսից ծոցի երկրներից մեկը:
ԻՀՊԿ ստորաբաժանումները չեզոքացրել են հանցագործին: Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սպահանի օդանավակայանում: Ուղևորներից ոչ ոք չի տուժել, առևանգողը ձերբակալվել է: Նրա ինքնությունը չի նշվում: