Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Մարտ / 2021 : 00-19

«Քեզ սպասող չմնաց, Զուր ես գալի, ա՛յ գարուն». Հովհաննես Թումանյան

Քեզ սպասող չմնաց,
Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն,
Գովքդ ասող չմնաց,
Զուր ես գալի, ա՛յ գարուն։

Սեւ- մութ պատեց աշխարհին,
Սար ու ձոր դառան արին,
Մեզ վայ բերեց էս տարին.
Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն։

Բյուլբյուլը գա, թող ձէն տա,
Էլ ո՞վ պիտի քեզ խնդա,
Էլ ո՞ր սիրտը կթնդա,
Զուր ես գալի, ա՛յ գարուն։

 

Բյուլբյուլն եկաւ, վարդ չունի,
Ծաղկոցը լավ վարդ չունի,
Էլ ո՞վ ա, որ դարդ չունի.
Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն։

Դու ետ բերիր հավքերին,
Ո՞նց տեր ըլնեն բներին,
Սաղ տեղ չկա մեր երկրին.
Զուր ես գալի, ա՛յ գարուն։

Աշուղի բերանը փակ,
Սազ-քյամանչեն փակի տակ,
Սիրտն ա էրվում անկրակ.
Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն։

Քեզ սպասող չմնաց,
Զուր ես գալի, ա՛յ գարուն,
Գովքդ ասող չմնաց.
Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ 

 

Author's cover photo
Ամսաթիվ 06 / Մարտ / 2021 : 00-19
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 79597անգամ
Վերջին լուրեր