09 / Մարտ / 2021 : 08-45

Եղինջապուր. շատ համեղ է և առողջարար

Իսկական ժամանակն է պատրատել եղինջով ապուր։

Բաղադրությունը` 150 գրամ եղինջ 25 գրամ գլուխ սոխ 15 գրամ հալած յուղ 80 գրամ կարտոֆիլ 20 գրամ բրինձ մաղադանոս աղ, սև պղպեղ (ըստ ցանկության)։

Պատրաստման եղանակը` 1․Ջուրը եռացնել, մեջը գցել աղ, սոխառած, մաքրած և լվացած խոշոր կտրտած կարտոֆիլ, ընտրած ու լվացած բրինձ և եփել մինչև որ բրինձը պատրաստ լինի։

Մատուցելուց 15 րոպե առաջ ավելացնել ընտրած, լվացած և կտրտած եղինջ և թողնել մինչև եռալը։

Եղինջապուրը ավելի լավ է պատրաստել մսի արգանակով։

Մատուցելիս վրան մաղադանոս ցանել։

Դիտվել է 19701անգամ
Վերջին լուրեր