09 / Մարտ / 2021 : 12-37

Հռոմի պապն Իրաքում այցելել է հայկական և սիրիական եկեղեցիներ (լուսանկարներ)

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Մոսուլը լքելուց առաջ, այցելել է Իրաքում գտնվող սիրիական և հայկական եկեղեցիներ։

Այս մասին իր թվիթերյան պաշտոնական էջում գրել է Վատիկանի թղթակից Ինես Սան Մարտինին։

«Հռոմի պապը մասնավոր այց է ունեցել սիրիական և հայկական եկեղեցիներ»,- մանրամասնել է Մարտինին և կից լուսանկարներ հրապարակել: 

Հիշեցնենք՝ Հռոմի պապի եռօրյա ուղևորությունն Իրաք մեկնարկել էր մարտի 5-ին: Նշենք՝ նա Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջին ղեկավարն է, որն այցելել է այս երկիր: 

Դիտվել է 13732անգամ
Վերջին լուրեր