18 / Ապրիլ / 2020 : 11-10

Թուրք բժիշկները՝ ոճրագործ դահիճներ

 

 

 

 «Հայաջնջման ծրագրի թուրքական մոլեռանդությունն այն աստիճան սանձարձակ էր, որ նրանք չէին խնայում անգամ իրենց համար այնքան անհրաժեշտ հայ բժիշկների  կյանքը, ովքեր տարբերություն չէին դնում հիվանդների՝ ով կամ ինչ լինելուն եւ, բժշկին հարիր՝ հավասար ու անաչառ օգնություն էին ցուցաբերում նաեւ թուրք վիրավոր զինվորներին, ինչպես Խոսրով Քեշիշյանը, ում թուրքական իշխանությունները 1914 թ.՝ հարյուրապետի աստիճանով, ուղարկում են ռուսական ճակատ, որտեղ Քեշիշյանը կազմակերպում է 200 մահճակալով համալրված զինվորական հիվանդանոց եւ, թուրք վիրավորների հետ մեկտեղ, նաեւ օգնություն ցուցաբերում հայ զինվորներին՝ փրկելով շատերի կյանքը, ինչը չի ներվում թուրքական իշխանությունների կողմից եւ նրան մի քանի ամսով մեկուսացնում են, սակայն՝ բժշկի կարիքը չափազանց զգալով, վերադարձնում ծառայության, բայց Քեշիշյանը, ի վերջո, հաջողացնում է փախչել կովկասյան թուրքական ռազմաճակատից եւ միանալ Անդրանիկին։

Թուրքերն իմանալով այդ մասին, ձերբակալում են եղբորը, նույնպես բժիշկ՝ Միքայել Քեշիշյանին, ու կոտորում նրանց ընտանիքի բոլոր անդամներին։

Թուրքերն անխնա սպանում ու բանտերում խոշտանգում էին հայ մտավորականներին, այդ թվում եւ հայ բժիշկներին՝ պահանջելով մահմեդականություն ընդունել, ինչպես պոլսաբնակ հռչակավոր բժիշկ Թորոս Պեննեին (Պետրոս Թորոսյան), ում անունը հայտնի էր նաեւ արաբական աշխարհում։

Հոգու արիությամբ օժտված բժիշկը, որ մինչեւ վերջ հավատարիմ մնաց կոչմանն ու մերժեց կրոնափոխ լինելու առաջարկը, 1915 թ. հունիսի 15-ին 20 այլ մտավորականների հետ կախաղան հանվեց Պոլսի Սուլթան Բայազիդ հրապարակում»։

 

  Նյութն ամբողջությամբ կարդացեք  «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Դիտվել է 3962անգամ
Վերջին լուրեր