Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Մարտ / 2021 : 19-59

Բոստոնի քաղաքապետը չեղարկել է Խոջալուի դեպքերը խեղաթյուրող վիրավորական որոշումը և ներողություն խնդրել ամերիկահայերից
 

Բոստոնի քաղաքապետ Մարտի Ուոլշը հայ համայնքից ներողություն է խնդրել եւ հայերի համար վիրավորական որոշումը, որով փետրվարի 26-ը հայտարարվել էր «Խոջալուի հիշատակի օր»:

Նրա խոսքով՝ որոշումն ընդունելուց առաջ կողմերը հարցը հիմնավոր կերպով քննարկել են:

«Հայ-ամերիկյան համայնքի ղեկավարների հետ զրույցներից հետո մենք հասկանում ենք, որ այդ հռչակումը ձեզնից շատերին ցավ է պատճառել»,- նշել է նա: Այդ մասին գրել է The Armenian weekliy-ն։

«Կցանկանայի ներողություն հայցել ամերիկահայ համայնքից վերջին հայտարարության համար, որը հրապարակվել էր Խոջալուի հիշատակի օրվա կապակցությամբ՝ 2021 թվականի փետրվարի 26-ին: Ցավոք, հռչակագիրն ընդունվել էր առանց ընթացակարգին բնորոշ մեր կողմից իրականացվող ուսումնասիրության։ Ամերիկահայ համայնքի ղեկավարների հետ զրույցից հասկացանք, որ այն ցավոտ էր շատերի համար։ Այդ պատճառով որոշում եմ կայացրել չեղարկել հայտարարությունը»,- նամակում գրել է Ուոլշը։

Պարբերականը գրում է, որ համահայկական ջանքերի շնորհիվ է քաղաքապետը նման հայտարարություն արել։

Մասնավորապես ներդրում են ունեցել Միդլսեքս շրջանի շերիֆ Փիթեր Քութուջյանը, Արևելյան Մասաչուսեթս նահանգի Հայ դատի հանձնախումբը, Մեծ Բոստոն շրջանի համայնքային փաստաբանների կոալիցիան:

Դիտվել է 8729անգամ
Վերջին լուրեր