Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Ապրիլ / 2020 : 13-20

Կարող ենք տնօրեններին հարցնել՝ ինչո՞ւ են խախտել պարետի որոշումը և ուսուցիչներ հրավիրել դպրոց. Սոֆյա Հովսեփյան

 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօրը , եթե ամփոփեմ...
Այսօր իմ գործընկեր Աննա Կոստանյանի հետ, ով ինձ հետ կիսում էր ուսուցիչներին հավելյալ գերծանրաբեռնելու խնդրի լրջությունը, այցելեցինք Երևան քաղաքի մի շարք դպրոցներ: Ինչպես և նախապես կանխատեսել էինք, որոշ դպրոցներում ուսուցիչների մի մասը նստած մատյանի էջերն էին նկարում: Կարող ենք տնօրեններին հարցնել, թե ինչու՞ է խախտել պարետի որոշումը և ուսուցիչներ հրավիրել դպրոց, բայց դրա իրավունքը որևէ մեկս չունենք, քանի որ հրահանգը, որը տրված էր, հնարավոր չէ առանց խախտումների իրականացնել: Գիտեմ՝ գրառումս շատերին չի գոհացնելու, բայց արդարությունը ինձ համար եղել է և մնում է առաջնային և արժեքավոր: Ի՞նչ է տեղի ունենում իրականում. ունեն սեղմ ժամկետ, ունեն շրջաբերական, ունեն խնդրանք-առաջարկ, որը հնուց մնացած պահանջի ազդեցություն ունի:

Ի՞նչ պետք է անեն դպրոցները. պարտավոր են ժամկետներում տեղավորվելով՝ կատարել հանձնարարականը:
Ինչպե՞ս... օպերատորի, ինֆորմատիկայի ուսուցչի, ուսուցչի օգնականի, տնօրենի և փոխտնօրենի միջոցով, բայց...
Մի շարք դպրոցներ չունեն օպերատորներ, ուսուցչի օգնականներ, անգամ ինֆորմատիկայի ուսուցիչներ... Տնօրե՞նը... Կարծում եմ ՝ո՛չ...

Այցելեցինք դպրոցներ, որտեղ սովորում էին 100, 200, 700, 1000 և ավել աշակերտներ, կա 40_60 դասարան: Դպրոցի մեկ դրույք աշխատող օպերատորը կարո՞ղ է մեկ օրում 40 մատյան նկարել և ուղարկել առարկայական ուսուցիչներին: Չասեք՝ հնարավոր է, քանի որ հաջորդ առաջարկս է լինելու, միասին գնանք և իմ աչքի առաջ այդ «ամենակարող մարդը» նկարի և բաժանի ուսուցիչներին:

Բնական է, որ պետք է տնօրենը առաջարկեր խումբ-խումբ գալ դպրոց, մատյանները նկարել և տանել, այո՛, և դա արվում էր: Սեղմ ժամկետներ կան. այսօր պետք է մատյանի էջերն ունենային, որ շաբաթ և կիրակի օրերին լրացնեն, այլապես՝ երկուշաբթի առավոտյան դասի են և պարտավոր են հասցնել:
Իրենք պարտավոր են հրահանգը պատշաճ կատարել, իրենք չունեն այլընտրանք:

Այս մասին տեղեկացրեցինք նախարարություն, և բնական է, իրենք էլ վրդովվեցին, որ ուսուցիչը ներկա է եղել դպրոցում, բայց իմ և իրենց վրդովմունքի սուբյեկտները տարբեր են, քանի որ ես 13 տարի իմ մաշկի վրա եմ զգացել, թե ինչ ասել է «այլընտրանք չունենալ»:
Հանուն արդարության՝ ասեմ, որ ես միշտ այլընտրանքը գտել եմ և պայքարելով հասնել եմ արդարության, բայց երբեմն չէի գնում այդ ճանապարհով, քանի որ միշտ վերջում տնօրենն էր դառնում պատասխանատու, որի պատճառով ամենաշատն էի սրտնեղում և հաճախ «թաղում» արդարությունն ու իմ սկզբունքը՝ ելնելով ինձ համար այդ երկու կարևոր արժեքները գնահատող անձանց նկատմամբ իմ խորին հարգանքից:

Հույս ունեմ, որ նախարարությունը, այնուամենայնիվ, շաբաթ և կիրակի օրերին չի գործածի «էլեկտրոնային մատյանը», ինչպես նաև կերկարացնի ժամանակահատվածը՝ ուսուցիչներին տալով հնարավորություն այդ աշխատանքը կատարելու առավել հանգիստ, անտրտունջ և մեծ սիրով:
Մեր օրերում չեմ ուզում տեսնել շղթայական կաշկանդվածություն և վախ: Իմ երազած Հայաստանում ուսուցիչը պետք է ամեն մի գործ կատարի գիտակցված և մեծ նվիրումով, ինչը այս ճգնաժամային օրերին կրկին ապացուցեց, որ կարող է:
Ներողություն եմ խնդրում և շնորհակալ եմ ուսուցիչներին, և՛ տնօրեններին, և՛ դպրոցի ողջ անձնակազմին՝ հուսալով, որ դուք էլ ներողամիտ կլինեք մեր նկատմամբ, որ այս օրերի երկրի արտակարգ վիճակում ստեղծում ենք մեկ այլ արտակարգ իրավիճակ դպրոցում, որը կարելի էր և կազմակերպել առավել հանգիստ և մեծ սիրով»:

 

Սոֆյա Հովսեփյան

Դիտվել է 2943անգամ
Վերջին լուրեր