18 / Ապրիլ / 2020 : 14-22

Պատրաստում ենք զվարճալի կոտլետներ «Կրիաներ»

Զվարճալի կոտլետներ «Կրիաներ»-ը դուր կգան հատկապես երեխաներին։ 

Բաղադրիչներ․

տավարի աղացած միս 300-400գր

մանկական նրբերշիկ 5 հատ

պանիր 5 շերտ աղ,

պղպեղ

սև հատիկ պղպեղ մի քանի հատ ձևավորման համար

մի քանի հատ ձևավորման համար հազարի թերթեր

Պատրաստման եղանակը

Նրբերշիկները սկզբում կտրում ենք լայնությամբ, այնուհետև երկարությամբ:

Նրբերշիկի ծայրի հատվածում դանակով անում ենք կտրվածքներ, որպեսզի ստացվեն «թաթիկներ»:

Նույնը անում ենք ևս 2 նրբերշիկի հետ:

Այնուհետև մնացած 2 նրբեշիկները բաժանում ենք 3 մասի:

Ծայրի հատվածներից ստանում ենք կրիաների գլուխները՝ անելով փոքր կտվածքներ որպես բերաններ, իսկ մեջտեղի հատվածից՝ պոչերը:

Աղացած միսը համեմում ենք աղ և պղպեղով, ապա տալիս կոտլետի տեսք:

Այնուհետև զգուշությամբ մսի մեջ ենք խրում կտրատված նրբերշիկները՝ ստանալով կրիա:

Ժապավենաձև կտրատում ենք պանրի շերտերը և վանդակաձև շարում կոտլետների վրա:

Եփում ենք ջեռոցում 30-35 րոպե 180 աստիճանում:

Երբ պանիրը հալվում է, փակում ենք կոտլետները ֆոլգայով:

Երբ կոտլետները արդեն եփված են լինում, հանում ենք ֆոլգան և թողնում այդպես ջեռոցում ևս 5 րոպե մինչև պանիրը ստանա կարմրավուն երանգ:

Տես լուսնկարները։

Դիտվել է 6955անգամ
Վերջին լուրեր