Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Մարտ / 2021 : 14-25

«Ա՛յն, երբ աչքերը աչե՜ր են դառնում, խոսքերը սիրո կանչե՛ր են դառնում». Գեւորգ Էմին

…Ես ա’յն եմ սիրում,
Երբ ձմեռ-ամառ… գարո՜ւն է թվում,
Անծանոթ մի վայր քեզ… տո՜ւն է թվում.
Ոչ միայն նայում, այլ… տեսնո՛ւմ ես դու,
Ոչ թե ունկնդրում, այլ… լսո՛ւմ ես դու,
Երբ սլանո՜ւմ ես
Եվ ոչ թե` քայլո՛ւմ,
Երբ և այրվո՛ւմ ես, և ի՛նքըդ այրում…

Ա՛յն, երբ աչքերը աչե՜ր են դառնում,
Խոսքերը սիրո կանչե՛ր են դառնում,
Սիրե՛րգ է դառնում ամեն մի հնչյուն,
Եվ արտաշնչո՜ւմն անգամ` ներշնչում…

Սիրում եմ սիրո այն հրա՜շքը սուրբ,
Երբ որ ձեռքերը դառնում են թևեր,
Երբ թվում է, թե շարժումից մի նուրբ,
Կարող ես մինչև աստղե՜րը թևել.
Երբ կոշտ մատները թավի՜շ են դառնում,
Արյունը գարնան ավի՜շ է դառնում
Եվ ժամերն անգամ, հաշիվը խառնո՜ւմ,
Մոռանո՜ւմ են , թե… ինչքան են տևել…

…Զգացե՞լ եք դուք պահն այդ երբևէ...

ԳԵՒՈՐԳ ԷՄԻՆ

Author's cover photo
Ամսաթիվ 13 / Մարտ / 2021 : 14-25
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 44684անգամ
Վերջին լուրեր