Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Մարտ / 2021 : 14-04

Վրաստանի ՆԳՆ-ն ՀՀ քաղաքացիների թրաֆիքինգի ենթարկվելու փաստ է հայտնաբերել

Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության աշխատակիցները Սամցխե-Ջավախեթիի շրջանի դատախազության աշխատակիցների հետ համատեղ իրականացված քննչական և օպերատիվ միջոցառումների արդյունքում Նինոծմինդայի մունիցիպալիտետում մարդկանց թրաֆիքինգի փաստ են բացահայտել: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի ոստիկանության կայքից:

3 մարդու թրաֆիքինգով զբաղվելու մեղադրանքով ձերբակալվել են հայր ու որդի` 1960 թվականին ծնված Բ. Ծ-ն և 1994 թվականին ծնված Մ.Ծ.-ն:

Հանցագործությունը նախատեսում է առավելագույն պատժաչափ`12-ից 15 տարի ազատազրկում:

Քննությամբ պարզվել է, որ ամբաստանյալները 2015-2016 թվականներին ՀՀ 3 քաղաքացու խոստացել են աշխատանքային լավ պայմաններ, օգնել են հավաքել անհրաժեշտ փաստաթղթերը և իրենց մեքենաներով բերել են Վրաստան: Հանցագործները այս մարդկանց բերել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերից մեկի մոտակայքում գտնվող անասնապահական ֆերմա, որտեղ նրանց սպառնացել են և ստիպել են աշխատել, նրանցից վերցրել են անձը հաստատող փաստաթղթերը և երկար տարիներ աշխատեցրել են առանց վարձատրության: Բացի այդ, մեղադրյալները սահմանափակել են այս անձանց տեղաշարժը` նրանց հետևելով ինչպես անձամբ, այնպես էլ տեսախցիկների միջոցով` տանը և հարակից տարածքում: Հանցագործությունը իրավապահներին հայտնի է դարձել այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացիներից մեկը կարողացել է փախչել ֆերմայից և փորձել ապօրինի հատել Վրաստանի պետական սահմանը Հայաստանի Հանրապետության ուղղությամբ, այդ ժամանակ նրան կանգնեցրել է սահմանապահ ոստիկանությունը:

3 անձանց նկատմամբ թրաֆիքինգի փաստը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 3-րդ մասի «Բ» և «Ե» ենթակետերով:

Դիտվել է 15390անգամ
Վերջին լուրեր