Ադրբեջանում սկսվել են լայնամասշտաբ զորավարժություններ

Արցախում ռազմական էսկալացիայից հետո սկսվել են ադրբեջանական բանակի առաջին զորավարժությունները, և դրանցում կներգրավվի մինչև 10 000 զինծառայող:
Ադրբեջանական բանակի զորավարժություններին կմասնակցեն շուրջ 100 տանկեր և այլ զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային կայանքներ, մինչև 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:
Զորավարժությունները անցկացվում են լեռնային և անտառապատ վայրերում`դժվարանցանելի տեղանքով: Հիմնական ուշադրությունը հատկացվելու է զորքերի հրամանատարությանը և նրանց մարտական պատրաստության ու վերախմբավորման վիճակի հասցնելուն՝ ներառյալ փոխգործակցությունը զինված կազմավորումների, հրթիռային և հրետանային զորքերի, ավիացիայի և հատուկ նշանակության ջոկատների միջև:
«Զորավարժությունների ընթացքում, որոնք կտևեն մինչև մարտի 18-ը, զորքերը կատարելու են ահաբեկչական ջոկատների (խմբերի), ինչպես նաև ապօրինի զինված խմբավորումների դեմ պայքարի խնդիրներ և կիրականացնեն հակաահաբեկչական գործողություններ»,- նշել է Ադրբեջանի ՊՆ-ն։