15 / Մարտ / 2021 : 17-43

Մարտունիի շրջանում ականի վրա  ադրբեջանցի է պայթել

Լեռնային Ղարաբաղի Մարտունիի շրջանում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել, հայտնում է Minval.az–ը։

Դեպքը տեղի է ունեցել մարտի 13–ին։ Ականի պայթյունից վիրավորում է ստացել 1980 թվականին ծնված Իման Բախշալիևը։ Դատախազությունը հաստատել է, որ այս տարածքում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում ականի պայթյունից վիրավորվել է մեկ անձ, որի աջ ոտքը ծնկից ներքև անդամահատվել է. բացի այդ, նա ստացել է բազմաթիվ այլ վնասվածքներ:

Դիտվել է 18197անգամ
Վերջին լուրեր