Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Մարտ / 2021 : 20-54

Ինչ նպատակով է ՆԱՏՕ-ի 4 ռազմանավ մտել Վրաստանի ջրային տարածք

ՆԱՏՕ-ի ռազմածովային ստորաբաժանման չորս նավ մտել է Վրաստանի ջրեր, դրանք ջրային տարածքում կմնան մինչեւ մարտի 18-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նպատակը Վրաստանի ռազմածովային ուժերի և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների միջև փոխգործունակության բարձրացումն է:

Խմբի կազմում են առաջատար Քրիստոբալ Կոլոնը (Իսպանիա), որին ուղեկցում են Ռումինա Ռեգինա Մարիան, Թուրքիայից Քեմալերիսը և Բուլղարիայից Սմելին:

Ավելացվում է, որ ջոկատը ղեկավարում է փոխծովակալ Մանուել Ագիրե Ալդերեգիան:

«ՆԳՆ սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանությունը Վրաստանի տարածքային ջրերում ընդունում է ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ​​ռազմածովային ստորաբաժանումը (SNMG2)», – ասված է Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ:

Նախարարությունը նշել է, որ ՆԱՏՕ-ի նավերի դեպի Վրաստանի նավահանգիստներ գալը պարբերական են: Նման գործողությունները Սև ծովում անվտանգության ամրապնդման գործում ՆԱՏՕ-ի և Վրաստանի «համագործակցության շոշափելի արդյունքներից են», – շեշտել է երկրի ՆԳ նախարարությունը:

Դիտվել է 39323անգամ
Վերջին լուրեր