Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Մարտ / 2021 : 10-50

Ձերբակալվել է Ադրբեջանի ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովը, ով գերեվարված Կարեն Պետրոսյանին խոշտանգողներից էր

 

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնում է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովի ձերբակալման մասին: Հաղորդագրությունում նշվում է, որ ձերբակալման վերաբերյալ մանրամասներ կհաղորդեն ավելի ուշ:

Ռովշան Աքպերովը հեռացվել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից՝ սեպտեմբերյան  պատերազմի առաջին օրերին:

Ինֆորմացիոն արտահոսքի համաձայն, բացահայտվել է, գեներալը  երկար տարիներ, հատկապես 2008 թվականից ի վեր, ադրբեջանական բանակում անձնակազմի նկատմամբ խոշտանգումներ է իրականացրել:

 

Նշենք, որ այս գեներալը անունը շրջանառվում էր նաեւ Կարեն Պետրոսյանի սպանության գործում: Կարենը Տավուշի մարզի Չինարի գյուղից էր: 2014 թվականի օգոստոսի 7-ին նա գերեվարվել էր:

Չինարիի երիտասարդ բնակիչը ադրբեջանական գերության մեջ մեկ օր էլ չապրեց: Գերեվարման հենց հաջորդ օրը՝ օգոստոսի 8-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, իբր սրտանոթային սուր անբավարարությունն է եղել մահվան պատճառը: Սակայն Կարեն Պետրոսյանի դին Երևանում ենթարկվել է դատաբժշկական փորձքննության եւ պարզվել, որ տղամարդը  խոշտանգումների է ենթարկվել:

Հիշեցնենք, որ գերեվարման օրը Ադրբեջանը տեսանյութ տարածեց, որում երեւում էր, թե ինչպես է այդ ժամանակ  Ադրբեջանի ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը զբաղեցնող գեներալ-լեյտենանտը հարցաքննում Կարենին:  Մամուլը այդ օրերին լայնորեն տարածեց այս լուսանկարը՝ վերնագրելով՝ «Մարդասպանը՝ գեներալի համազգեստով»:

Դիտվել է 153673անգամ
Վերջին լուրեր