17 / Մարտ / 2021 : 10-28

Էրդողանի թիկնապահն ինքնասպան է եղել

Թուրքիայի ոստիկանության սպաներից մեկը, որը զբաղվում էր երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգությամբ, երեկ առավոտյան ինքնասպան է եղել: Այս մասին տեղեկացնում է Yeniçağ gazetesi պարբերականը: 

Երբ թիկնապահը տևական ժամանակ չի պատասխանել հեռախոսազանգերին, թիկնապահի աշխատակիցները դուռը կոտրելով մտել են նրա տուն, որտեղ  հայտնաբերել են գործընկերոջ անշնչացած մարմինը: Ինքնասպանությունից առաջ Բուլութ ազգանունով թիկնապահը նամակ է թողել:

«Ձեզ մոտ ամենալավը ստացվում է ստորացնել, վախեցնել հեռացնել և ստախոսի դերում ներկայացնել ձեր աշխատակիցներին: Ամեն մարդ էլ հպարտություն ունի և ես չկարողացա կուլ տալ այդ բառերը: Չեմ ցանկանում, որ իմ թաղմանը իմ կոմիսարից բացի ներկա լինի որևէ պաշտոնյա»,-գրել է թիկնապահը:

 

Դիտվել է 13067անգամ
Վերջին լուրեր