17 / Մարտ / 2021 : 13-06

Ոչ միայն Ալիևի աչքերն են խաղաղվել 5000 հայի արյուն խմելուց հետո, այլ նաև այստեղ է շատերի աչքերը խաղաղվել նույն արյունից օգտվելուց հետո

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի իրարանցում է սկսվել... է չգիտեի՞ք... Շնորհակալ եղեք, գոնե բարձրաձայնեց իմացաք, իր նման ահագի՜ն կան, ավելի՛ն, պատասխանատու պաշտոններում...

Մարդը սխալվել է մեկ բանում, որ ոչ միայն Ալիևի աչքերն են խաղաղվել 5000 հայի արյուն խմելուց հետո, այլ նաև այստեղ է շատերի աչքերը խաղաղվել նույն արյունից օգտվելուց հետո...

Դուք կարևորը հերթ կանգնեք էս արժեքներով մարդու ներկայացումները , ֆիլմերը նայելու ու իր սրճարանում էլ չմոռանաք թեյը գոլ վերցնել, որ հնարավոր լինի խաղաղ խմել ...
Լույսը բարին ավետի...»։

Սոֆյա Հովսեփյանի տվյալ գրառմանն արձագաքնել է նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, որը ներկայացնում ենք ստորև․

«Խնդիրը հենց դա է, որ հայտնի անձն իրականում ոչ մի նոր բան էլ չի արել։

Այլ էլ ավելի հանրամատչելի է փորձել ի ցույց դնել իր պատկերացումներն ու արժեքները, որոնք վաղուց է ունեցել։ Ի դեպ, շատ լավ թեստ կլինի տեսնելու հանրության վերաբերմունքը նման դիրքորոշում ունեցող մարդու/մարդկանց հանդեպ։

Ըստ իս, լավագույնը նման դեպքերում արհամարանքն է։ Արհամարանք բոլոր հարթություններում՝ մասնագիտական գործունեություն, հանրային կյանք, բիզնես և այլն։ Հակառակ դեպքում մարդը հիմնավոր պատճառ կունենա կարծելու, որ նրա դիրքորոշումն այս կարևորագույն հարցում պոպուլյար է։

հ.գ. սեփական հերոսներ կերտելու հարցում պետք է շատ ուշադիր լինել։ Հասցնում ենք երկինքներին, հետո ընկնում կրակը մեր արածի ձեռքը...»,- գրել է Արսեն Ջուլֆալակյանը։

Կարդացեք նաև առնչվող հրապարակումները

Այն հայը, ով կգնա կեսդյույմանոցի գինետունը, պիտի իմանա, որ ֆինանսավորելու է Ադրբեջանի բանակը 

 Շուշան Պետրոսյանի արձագանքը Հոհաննես Ազոյանի՝ Ալիևի մասին արված մեկնաբանության վերաբերյալ 

Դիտվել է 49018անգամ
Վերջին լուրեր