17 / Մարտ / 2021 : 17-04

Բայդենը Պուտինին մարդասպան է համարում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դրական պատասխան է տվել ABC News-ի լրագրողի այն հարցին՝ Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մարդասպան համարում է, թե ոչ:

Լրագրողը հարցրել է Բայդենին. «Դուք գիտեք Վլադիմիր Պուտինին: Կարծում եք ՝ նա մարդասպա՞ն է »:

«Մմմ, հըմ, այո», – պատասխանել է ԱՄՆ նախագահը:

Բայդենը նաև ասել է, որ Պուտինը «կվճարի» ԱՄՆ նախորդ ընտրություններին խառնվելու համար: ABC News-ը նշում է, որ Բայդենը հստակ չի նշել, թե ինչպես պետք է Պուտինը «վճարի»: 

Դիտվել է 23937անգամ
Վերջին լուրեր