18 / Ապրիլ / 2020 : 18-49

 

Կորոնավիրուսի հետևանքով սպասվում է սուրճի դեֆիցիտ

Bloomberg պարբերականը գրում է , որ Հարավային Ամերիկայում  կորոնավիրուսի տարածման պատճառով  կարող է գրանցվել սուրճի դեֆիցիտ:

Նշվում է, որ աշխատանքային ժամերի կրճատման պատճառով մարդկային ներուժ չկա սուրճի հատիկները հավաքելու համար: Հատկապես դա վերաբերում է Կոլումբիային, Բրազիլիային, Պերուին:

Բերքահավաքն ամեն տարի սկվել է մայիս ամսից, սակայն  աշխատողները հեռանում են պլանտացիաներից՝ ցածր աշխատավարձի ու կորոնավիրուսով վարակվելու հավանականության պատճառով:

Կանխատեսվում էր, որ արտադրանքի ծավալը չի կարող բավարարել պահանջարկը և անհրաժեշտություն կլինի օգտագործել նախորդ տարիների պաշարները: Սուրճի շուկայում արդեն սպասում է գնաճ:

Դիտվել է 3381անգամ
Վերջին լուրեր