Նոր մանրամասներ Ջրվեժում հնչած կրակոցներից, բերման ենթարկվածների մեջ են հայրը և նրա 2 որդիները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր-Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, պարզել են ապրիլի 14-ին Ջրվեժ թաղամասում տեղի ունեցած կրակոցների հանգամանքները:
Ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Ջրվեժ թաղամասի թիվ 187 դպրոցի հարակից տարածքում և նշված խուլիգանությունը կատարելու կասկածանքով Նոր-Նորքի ոստիկանություն են բերման ենթարկել Մայակ թաղամասի բնակիչներ, 40-ամյա Էդգար Գ.-ին, 25-ամյա Ջիվան Մ.-ին, 28-ամյա Հայկ Մ.-ին, 55-ամյա Երեմ Մ.-ին և 29-ամյա Պետրոս Մ.-ին:
Արդեն տեղում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, նշված վայրում վերջիններս կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, վիճաբանել ու հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին և վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի:
Այդ ժամանակ Էդգար Գ.-ի ընկեր, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ, 46-ամյա Գառնիկ Ն.-ն իր մոտ եղած՝ դեռևս չպարզված ատրճանակից կրակոցներ է արձակել: Էդգար Գ.-ն, Ջիվան Մ.-ն, Հայկ Մ.-ին, Երեմ Մ.-ին և Պետրոս Մ.-ն բաց են թողնվել: Ոստիկանությունը ձեռնարկոմ է անհրաժեշտ միջոցառումներ՝ Գառնիկ Մ.-ին և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Աղբյուրի տեղեկություններով, բերման ենթարկվածներից Ջիվան և Հայկ Մ.-երը եղբայրներ են, իսկ Երեմ Մ.-ն՝ վերջիններիս հայրն է: