Ականների վրա 96 ադրբեջանցի է պայթել
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհունն Բայրամովը Սլովակիայի պաշտոնակից Իվան Կորչոկի հետ հանդիպուﬕց հետո հրավիրված ասուլիսի ընթացքում բողոքել է, որ, իբր, հայկական կողմը չի տրամադրում ականադաշտերի քարտեզը։
Նա ասել է, որ, ընդհանուր առմամբ, Արցախի գրավյալ տարածքներում ռազմական գործողություններից հետո ականների վրա 96 ադրբեջանցի է պայթել (ներառյալ՝ զինվորականներ), փոխանցում է silkway.news-ը։
«Ականի վրա պայթելու հետևանքով այդ տարածքներում 18 մարդ է մահացել, 78-ը ստացել է ծանր վնասվածքներ»,- ասել է Բայրամովը։
Հիշեցնենք, որ ականի վրա պայթել վերջին դեպքը տեղի էր ունեցել Աղդամում՝ 6 ադրբեջանցի էր պայթել, որոնցից 5-ը՝ նույն ընտանիքի անդաﬓեր՝ հայրը, 3 որդիներն թոռը։ Պայթել հետևանքով երկուսը մահացել են, մյուսները՝ վիրավորվել։