Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին պետական սահմանապահ ծառայության նոր զորամաս է բացել
Մարտի 19-ին, Հայաստանի հետ սահմանի Սանասարի (Կուբաթլու) շրջանի տարածքում իր գործունեությունն է սկսել Ադրբեջանի սահմանապահ ծառայության նոր զորամասը: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը, փոխանցում է tert-ը։
Այս միջոցառման կապակցությամբ կազմակերպված արարողության ժամանակ Պետական սահմանային ծառայության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ազադ Ալեքպերովը անձնակազմին է փոխանցել Պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևի շնորհավորանքները:
Նշվել է, որ Արցախի օկուպացված տարածքներում սա արդեն 4-րդ նոր զորամասն է: