Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Մարտ / 2021 : 01-51

Պատահել է, իմ ծննդյան օրը ինձ ոչ-ոք չի շնորհավորել… 

«Երբ մենակ էի ապրում, պատահել է, իմ ծննդյան օրը ինձ ոչ-ոք չի շնորհավորել… Ի՜նչ հեշտ են մենակին մոռանում և անտեսում, վիրավորում… Որոշ գրողներ ինձնից այնպես էին նեղացել, որ կարծես ոչ թե իմ, այլ իրենց կնոջից էի բաժանվել… Իրականում նրանց առիթ էր պետք՝ իրենց դժգոհությունն ու անբարյացկամությունը ցույց տալու...Նրանց ոչ իմ, ոչ էլ առավել ևս իմ նախկին կնոջ ցավն էր մտահոգել... Հանկարծ բոլորը միասին հիշել էին իմ դիպուկ և կծու խոսքերը՝ ասված երեսներին, իմ հաջողությունները իրենց ցավ պատճառած...և որոշել էին վրեժխնդիր լինել ընկած և վիրավոր մարդուց...

Ինչքա՜ն փոքր կարող է լինել մարդու հոգին... Այստեղ է, որ հասկացա աշխարհի օրենքը և ավելի լավ ճանաչեցի մարդուն... Այստեղ է, որ ստեղծվեցին իմ լավագույն գործերը, որպեսզի նվիրեմ նրանց, ովքեր ինձ մոռացել էին իմ մենության մեջ...» Համո Սահյան Նյութի աղբյուրը` Yelaket.am

Author's cover photo
Ամսաթիվ 20 / Մարտ / 2021 : 01-51
Հրապարակման հեղինակ՝ Անուշ Զոհրաբյան

Ելակետ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր։ Սովորել է Երևանի պետական համալսարան-ի/ԵՊՀ/ բանասիրության ֆակուլտետում, ապա կրթությունը շարունակել է նույն համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնում/Ռոմանո/՝ ստանալով մագիստրոսի որակավորում։ Լրագրության մեջ իր գործունեությունն սկսել է հեռուստատեսությունից՝ այնուհետև մուտք գործել Էլեկտրոնային լրագրության ասպարեզ։ 2014 թ-ից Հայկական տեղեկատվական կենտրոն/AIC, ԷՅ-ԱՅ-ՍԻ/ ընկերության ստեղծագործական գծով փոխտնօրենն է ։ 2015 թվականից հանդիսանում է Ելակետ լրատվական գործակալության/Yelaket.am/ գլխավոր խմբագիրը ։ 2020 թվականից «Media association» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։

Դիտվել է 62011անգամ
Վերջին լուրեր