20 / Մարտ / 2021 : 02-00

Ջանանք ճանաչել ու վերացնել այս անպիտան խոտերը, որոնք առանց ցույց տալու էլ շատ լավ երևում են

Ղևոնդ Ալիշան, «Ազգի պակասության կամ կատարելության մասին» հայ ազգը լավ հատկություններ ունի, ուրիշ ազգերն էլ ունեն: Եթե այդ ազգերը պակասություններ ունեն, հայն էլ ունի: Որովհետև ազգը ասվածը պարտեզի է նման, որտեղ հնարավոր չէ՝ վատ, անօգուտ խոտ չբուսնի: Հարցը սա է, թե ո՞րն է ավելի շատ մոլախոտով լցված: Հայտնի է, որ ավելի անտեր, անմշակ թողնված պարտեզում, եթե նույնիսկ հողը լավն է, բայց դարմանող ձեռքեր չունի, կարող է բոլորովին անպիտան խոտերով պատվել և ծածկել ու խեղդել օգտակար բոլոր բույսերին:

Շարունակական կրթությունն է, որ ազգերին ավելի է ծաղկացնում, քան անխնամ թողնված բնական ձիրքը: Ունեցե՞լ ենք արդյոք մենք կամ ունե՞նք շարունակական կրթություն: Ուրեմն լռությամբ և արդար ցավով խոստովանենք, որ մեր մեջ էլ պակասություններ կան, որ մենք շատ հետ ենք մնացել, որ պակասություն անունը մեզ համար անտանելի է, բայց ավելի զզվելի է լինելու դրա հետևանքը: Ջանանք ճանաչել ու վերացնել այս անպիտան խոտերը, որոնք առանց ցույց տալու էլ շատ լավ երևում են: 

Author's cover photo
Ամսաթիվ 20 / Մարտ / 2021 : 02-00
Հրապարակման հեղինակ՝ Անուշ Զոհրաբյան

Ելակետ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր։ Սովորել է Երևանի պետական համալսարան-ի/ԵՊՀ/ բանասիրության ֆակուլտետում, ապա կրթությունը շարունակել է նույն համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնում/Ռոմանո/՝ ստանալով մագիստրոսի որակավորում։ Լրագրության մեջ իր գործունեությունն սկսել է հեռուստատեսությունից՝ այնուհետև մուտք գործել Էլեկտրոնային լրագրության ասպարեզ։ 2014 թ-ից Հայկական տեղեկատվական կենտրոն/AIC, ԷՅ-ԱՅ-ՍԻ/ ընկերության ստեղծագործական գծով փոխտնօրենն է ։ 2015 թվականից հանդիսանում է Ելակետ լրատվական գործակալության/Yelaket.am/ գլխավոր խմբագիրը ։ 2020 թվականից «Media association» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։

Դիտվել է 24135անգամ
Վերջին լուրեր