20 / Մարտ / 2021 : 02-16

Ջո Բայդենի կենսագրությունը

Ջոզեֆ Ռոբինետտ «Ջո» Բայդեն (անգլ.՝ Joseph Robinette «Joe» Biden, նոյեմբերի 20, 1942[4][5][6][…], Սենթ Մերի հիվանդանոց, Սքրենտոն, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, Դեմոկրատական կուսակցության անդամ և ԱՄՆ 46-րդ նախագահ։ 2009 թվականի հունվարի 20-ին դարձել է Միացյալ Նահանգների փոխնախագահը։ Մինչ փոխնախագահ դառնալը, նա սենատոր է եղել Դելավեր նահանգից 1973-2009 թվականներին։ Նա ԱՄՆ դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում ընդդեմ գործող նախագահ Դոնալդ Թրամփի և նոյեմբերի 7-ին` վերջնական արդյունքներով ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ։

Մեծացել է Սքանթոն, Փենսիլվանիայում և Դելավերի Նյու Քասլ շրջանում և սովորել Դելավերի համալսարանում՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն Սիրաքյուսի համալսարանից 1968 թվականից։ 1970 թվականին ընտրվել է Նյու Քասլի շրջանի խորհրդում և դարձել վեցերորդ ամենաերիտասարդ սենատորը ԱՄՆ-ի պատմության մեջ, երբ 1972 թվականի ԱՄՆ-ի սենատորների ընտրություններում հաղթեց Դելավերում։ Բայդենը երկար ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է եղել, նաև հանձնաժողովի նախագահ։ Նա դեմ էր 1991 թվականի Իրաք-քուվեյթյան պատերազմին, սակայն կողմ էր ՆԱՏՕ-ի ընդարձակմանը դեպի Արևելյան Եվրոպա և նրա ներքաշմանը 1990-ականների Հարավսլավիայի պատերազմներին։ Նա կողմ էր 2002 թվականի Իրաքի պատերազմի բանաձևին, բայց դեմ էր 2007 թվականին Իրաքի պատերազմում ԱՄՆ զորքերի ավելացմանը։ Բայդենը ղեկավարել է Սենատի դատական ​​հանձնաժողովը 1987 թվականից մինչև 1995 թվականը, զբաղվել թմրանյութերի քաղաքականությամբ, հանցագործությունների կանխարգելմամբ և քաղաքացիական ազատությունների խնդիրներով։ Նա ղեկավարել է Բռնության մասին հանցագործությունների վերահսկման և իրավապահ մարմինների մասին օրենքի և Կանանց նկատմամբ բռնության մասին օրենքի ընդունելու ուղղությամբ գործընթացը և վերահսկել ԱՄՆ Գերագույն դատարանի վեց լսումներ, ներառյալ Ռոբերտ Բորքի և Քլարենս Թոմասի վիճահարույց լսումները: Նա ներկայացրել է իր թեկնածությունը 1988 և 2008 թվականի նախագահական ընտությունների դեմոկրատների թեկնածուների ընտրական փուլում, սակայն անհաջող։

Բայդենը վերընտրվել է Սենատում վեց անգամ և հրաժարվել Սենատորի պաշտոնից 2008 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար, որպես Բարաք Օբամայի փոխնախագահ։ Օբաման և Բայդենը վերընտրվել են 2012 թվականին։ Որպես փոխնախագահ Բայդենի նախաձեռնությամբ փոխվել է պետական ենթակառուցվածքների ծախսումները 2009 թվականին տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար։ Կոնգրեսում հանրապետականների հետ նրա բանակցություններն օգնել են օրենքներ ընդունել, այդ թվում՝ 2010 թվականի հարկային արտոնությունների մասին օրենքը, որն օգնել է լուծել հարկային փակուղին, 2011 թվականի բյուջետային վերահսկողության մասին օրենքը, որը լուծել է պարտքերի ճգնաժամը, և 2012 թվականի ամերիկյան հարկատուների օգնության մասին օրենքը, որը դիտարկել է մշուշոտ «ֆիսքալ ճեղքումը»: Նա նաև ղեկավարել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ՌՀՍ-ի նոր պայմանագրի ընդունման ջանքերը, աջակցել է Լիբիայում ռազմական ներխուժմանը և օգնել է ձևակերպել Իրաքի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը 2011 թվականին ամերիկյան զորքերի դուրսբերման միջոցով: Սենդի Հուկի տարրական դպրոցում հրաձգությունից հետո նա գլխավորել է հրազենի գործադրմամբ բռնության օպերատիվ խումբը։ 2017 թվականի հունվարին Օբաման Բայդենին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով։

2019 թվականի ապրիլին Բայդենը հայտարարել է 2020 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածության մասին, և նա հասել է այն պատվիրակների շեմին, որոնք անհրաժեշտ են եղել 2020 թվականի հունիսին դեմոկրատական թեկնածության առաջադրումն ապահովելու համար[8]: Օգոստոսի 11-ին նա Կալիֆոռնիայից ԱՄՆ սենատոր Քամալա Հարիսին հայտարարել է որպես իր փոխնախագահի թեկնածու: Բայդենը հաղթել է 2020 թվականի նոյեմբերի 3-ի նախագահական ընտրություններում՝ ընդդեմ նախագահ Թրամփի[9][10]։ Այսպիսով, նա միայն երկրորդ ոչ գործող փոխնախագահն է, որը դարձել է Միացյալ Նահանգների ընտրված նախագահ, և առաջինը՝ 1968 թվականին Ռիչարդ Նիքսոնից հետո[11][12]:

Նյութի աղբյուրը՝ ՎԻՔԻՊԵԴԻԱ

Դիտվել է 69698անգամ
Վերջին լուրեր