20 / Մարտ / 2021 : 15-04

Մահացել է Սուրեն Զաքարյանը

Մահացել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Սուրեն Զաքարյանը, հայտնում է միության ֆեյսբուքյան էջը։ Միությունը հոգեհանգստի եւ հուղարկավորության մասին կտեղեկացնի ավելի ուշ։

Սուրեն Զաքարյանը ծնվել է 1956 թ.-ին Երեւանում։ 1981թ. ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը․ 1983թ.-ին՝ կոնսերվատորիայի ասպիրանտուրան: 1985թ.-ին ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը։

Հեղինակ է սիմֆոնիկ, կամերային ստեղծագործությունների, որոնք կատարվել են Եվրոպայում, ԱՄՆ-ում. Ռուսաստանում, Հայաստանում։ 2017թ․-ին պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով։

Դիտվել է 26847անգամ
Վերջին լուրեր