20 / Մարտ / 2021 : 15-22
ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միացյալ Նահանգների 37 սենատորներ միացել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի նամակին՝ կոչ անելով նախագահ Ջո Բայդենին հետևել Կոնգրեսին և ամբողջությամբ ու պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:
Մենենդեսը նամակում Բայդենին հիշեցրել է, որ նախկինում, այդ թվում և 2020 թվականին նախընտրական քարոզարշավի շրջանակում նա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Մենք հորդորում ենք՝ նույնն անել արդեն նախագահի պաշտոնում՝ հստակեցնելով, որ ԱՄՆ կառավարությունը ճանաչում է այս սարսափելի ճշմարտությունը»,- ասվում է նամակում:Սենատորը հիշեցրել է, որ 2019 թվականի դեկտեմբերին ԱՄՆ Սենատը, իսկ 2020 թվականի ապրիլին նաև Ներկայացուցիչների պալատն ընդունել էին համապատասխան բանաձևեր, որով 1915 թվականի կատարվածը ճանաչում էին որպես Հայոց ցեղասպանություն: Նա ընդգծել է, որ ժամանակն է՝ գործադիր մարմինը ևս ճանաչի պատմական իրողությունը:
«Դուք ճշմարիտ կերպով հայտարարել եք, որ ամերիկյան դիվանագիտության և արտաքին քաղաքականության հիմքում պետք է լինեն մեր արժեքները, այդ թվում և հարգանքն ունիվերսալ իրավունքների նկատմամբ: Այդ արժեքները պահանջում են, որ մենք ճանաչենք ճշմարտությունն ու անենք հնարավոր ամենը՝ կանխելու ապագա ցեղասպանություններն ու մարդկության դեմ մյուս հանցագործությունները:
Ինչպես նշել էիք նախորդ ապրիլին Հայոց ցեղասպանության հիշատակի օրն արված ձեր հայտարարության մեջ՝ «հատկապես կարևոր է խոսել այս մասին ու ոգեկոչել այս պատմությունը այնպիսի մի պահի, երբ մենք ամեն օր ավելի ենք գիտակցում ճշմարտության ուժը և մեր հավաքական պատասխանատվությունը՝ կանգնելու ընդդեմ ատելության, քանի որ լռությունը հանցակցություն է»: Երկու կուսակցությունների վարչակարգերը լուռ են եղել Հայոց ցեղասպանության ճշմարտության հարցում: Մենք կոչ ենք անում Ձեզ կոտրել հանցակցության այս օրինաչափությունը և պաշտոնապես ճանաչել, որ Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն էր»,- ասվում է նամակի եզրափակիչ հատվածում:
Դիտվել է
11192անգամ
Դիտեք նաև
23 / Հունվար / 2020
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Բանաձեւը 4-րդ անգամ ներկայացվել է սենատորներ Ռոբերտ Մենենդեսի եւ Թեդ Քրուզի կողմից։
Ավելի վաղ բոլոր փորձերը մերժվում էին այլ...
31 / Հունվար / 2020
Ամեն ինչ լավ է . Թրամփ
Արդեն տեղեկացրել էինք, որ Իրանը հարվածներ է հասցրել Իրաքում ամերիկյան բազաներին:
Պետդեպարտամենտի խոսնակ Ջոնաթան Հոֆմանի փոխանցմամբ` Միացյալ Նահանգները առայժմ գնահատում է հրթիռային հարվածների...
31 / Հունվար / 2020
Լոս Անջելեսում ProjectOne բենդը դարձել է ամենապահանջվածն ու ռեյթինգայինը տեղի ողջ շոուբիզնեսում
Վերջին շրջանում Լոս Անջելեսում կազմակերպվող համերգային ծրագրերում մեկ անուն է շրջանառվում՝ ProjectOne: Ինչպես երևում է, Grand Party Production-ի կողմից ստեղված այս նախաձեռնությունն այնքան է սիրվել...
01 / Փետրվար / 2020
Իրական ոգևորություն է առաջացնում ակտիվորեն զարգացող համագործակցությունը մեր երկու երկրների Զինված...
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Լորա Քուփերը Հայկական բանակին նվիրված տոնին, Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը ելույթ ունենալով նշեց. ...
27 / Մարտ / 2020
Ամերիկաբնակ Մայք Սարյանը վիրուսի կանխարգելման միջոցներ է տրամադրել Հայաստանին
Ամերիկաբնակ Մայք Սարյանը վիրուսի կանխարգելման միջոցներ է տրամադրել Հայաստանին։
Մոտ մեկ ամիս է` մարդկությանն սպառնացող նոր համաճարակը փորձում է արմատներ գցել նաև մեզ մոտ, և մեր հայրենիքն զգում է իր...
01 / Սեպտեմբեր / 2021
Աֆղանստանի վերաբերյալ որոշումը միայն Աֆղանստանի մասին չէ․ Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ելույթում ասել է, որ Աֆղանստանից ամերիկացի զինվորականների դուրսբերումը կավարտի այլ երկրները «վերակառուցելու» փորձերի դարաշրջանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:«Աֆղանստանի...
02 / Ապրիլ / 2020
ԱՄՆ-ում յուրաքանչյուր անձ օրվա ընթացքում կարող է գնել այնքան մթերք, որը կբավականցնի միայն մեկ կամ...
Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն է, որը ենթադրում է քաղաքացիների եւ իրավաբանական անձանց ազատությունների եւ իրավունքների որոշակի սահմանափակում ու լրացուցիչ պարտականությունների...
05 / Ապրիլ / 2020
Թրամփը հայտարարել է, որ կարող է իր վրա փորձարկել կորոնավիրուսի դեմ նոր դեղամիջոցը․ #Reuters
Շաբաթ ճեպազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ելույթով աջակցել է կորոնավիրուսից նոր դեղամիջոցի թեստավորմանը, հաղորդում է Reuters-ը։
Խոսքը վերաբերում է հիդրոքսիքլորոխին դեղամիջոցին, որն...


