Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Մարտ / 2021 : 16-54

Ոսպով և բազուկով աղցան

Պատրաստում ենք  ոսպով և բազուկով աղցան, որի համար անհրաժեշտ  է․

Բաղադրությունը`1 բաժակ ոսպ

2 խոշոր բազուկ
1 հատ գլուխ սոխ
150 գրամ ֆետա պանիր
1 ճ/գ կիտրոնի հյութ
0,5 թ/գ չորացրած ծիտրոն
0,5 թ/գ չորացչած օրեգանո
0,5 թ/գ չորացրած ուրց
0,5 թ/գ կարմիր պղպեղ
1 թ/գ սև պղպեղ
1ճ/գ քացախ
2ճ /գ ձեթ
մաղադանոս
համեմ
սամիթ
աղ

Պատրաստման եղանակը`

1․Ոսպը մաքրել, լվանալ և խաշել։

2․Բազուկը մաքրել, կտրատել ձողիկների տեսքով։ Վրան ավելացնել մանրացրած օրեգանոն, ծիտրոնը,ուրցը, սև և կարմիր պղպեղը, աղը և ձեթը։ Ձեռքերով բազուկը խառնել այնպես, որ համեմունքները հավասարաչափ տարածվեն։ Եփել 200 աստիճան ջեռոցում։

3Աղցանամանի մեջ լցնել խաշած ոսպը, պատրաստի բազուկը, քառակուսիներով կտրատած ֆետա պանիրը, կիսալուսնաձև կտրատած սոխը, մանր կտրատած կանաչիները։ Ավելացնել քացախը և կիտրոնի հյութը։ Զարդարել ֆետայի կտորներով։

Բարի ախորժակ

Դիտվել է 37524անգամ
Վերջին լուրեր