Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Մարտ / 2021 : 22-45

«Երգի ելեւէջները մէջս ծնեցրին տխուր, տխուր մտքեր». Արամ Մանուկյան 

ԱՐԱՄԻ ՕՐԱԳԻՐԸ

«Մի գիշեր, բաւական վատ եղանակով, կարծեմ Բարեկենդանի ազիզ օրերից մէկն էր, բեռնաւորուած եւ փամփուշտներով, գնում էինք հեռու թաղերից մէկը.
հասարակ տեղափոխութիւն էր: Պատահական կերպով անցայ ամերիկեան որբանոցի առաջից եւ յանկարծ լսեցի եւրոպական մի երգի ձայն, զոր երգում էին մի խումբ հաւանօրէն կանայք, դաշնամուրի ներդաշնակութեամբ: Յատկապես տեղս մեխուեցի եւ մի քանի վայրկեան ականջ էի դնում:

Երգի ելեւէջները մէջս ծնեցրին տխուր, տխուր մտքեր: Մտածում էի, որ այս եւրոպացիները յանուն գթութեան եւ մարդասիրութեան եկել են մեր Երկիրը ու մեր թշուառութեան վրայ մի պուրժուական երջանկութիւն հիմնել, եւ դրանով իրենց մարդկայնական պարտականութիւնը կատարած են համարում:
Իսկ որբանոցից մի քանի քայլ անդին հազարաւոր գիւղեր ու քաղաքի թաղեր մերկ ու անօթի հեկեկում են: Նրանք էլ թշուառութեան երգն են մրմնջում...

 

Բայց ինչու՞ մեր թշուառութիւնների վրայ եւրոպացիների՝ իրենց համար հիմնած երջանկութիւնը, մենք մարդասիրութիւն ենք համարում...
Մտքերի զուգորդութիւնը հեռու- հեռու տարաւ ինձ:

Վերջը խորին համոզմունքով բացականչեցի.
-Երանի թէ այս ծով դժբախտութեան վայրում այս մի հատիկ ովասիսն էլ չլինէր, ովասիս, որ խաբուսիկ եւ օդային է: Կարծես եւրոպական երգի մեղեդիները դիսոնանս էին համատարած վշտի ալիքների մէջ...

Ա՜խ, երանի այն օրին, երբ որբանոցները եւ նման պուրժուական հիմնարկութիւնները կը դադարին ովասիս լինելուց, եւ այս դժբախտ երկրի ժողովուրդները կը կարողանան իրենց մշակութային հանճարով եւ տնտեսական արդար վաստակով ստեղծել ամբողջ երկրի համար, բոլոր հասարակութիւնների եւ ժողովուրդների համար մի աւելի այլասէր եւ հիմնական ձգտումներով ովասիս..»։

8 Մարտ, 1905

Author's cover photo
Ամսաթիվ 20 / Մարտ / 2021 : 22-45
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 26142անգամ
Վերջին լուրեր