Մահացել է Բունդեսթագի՝ Ադրբեջանի շահերն առաջ տանելու համար մեղադրվող պատգամավորը

Գերմանական Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցը մահացել է Կուբայից Գերմանիա թռչող ինքնաթիռում: Այս մասին հայտարարել է Բունդեսթագում Մեքլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայի մի խումբ պատգամավորների ներկայացուցիչ Էկարտ Ռեբերգը, փոխանցում է DW- ն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Bild թերթը, Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավորը թռիչքի ժամանակ կորցրել էր գիտակցությունը, ինչից հետո անձնակազմը որոշել էր շտապ վայրէջք կատարել Դուբլինում: Սակայն բժիշկներին չէր հաջողվել փրկել քաղաքական գործչի կյանքը:
Թե ինչո՞ւ էր Շտրենցը գտնվում Կուբայում, արդյո՞ք դա գործնական, թե անձնական այց էր՝ հայտնի չէ:
Հունվարի վերջին Բունդեսթագը Կարին Շտրենցին զրկել էր անձեռնմխելիությունից՝ մեղադրելով նրան կաշառակերության եւ Ադրբեջանի շահերի համար լոբբիստական գործունեության մեջ: