23 / Մարտ / 2021 : 20-47

 Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին

Այսօր Բաքուն նորից հայտարարել է, թե իբր Հայաստանին է վերադարձրել ռազմագերի համարվող բոլոր ձերբակալվածներին:

Ադրբեջանի արտգործնախարարությունից «ՌԻԱ Նովոստի»-ին ասել են, թե միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ ռազմական գործողությունների ավարտից հետո ձերբակալվածները չեն համարվում ռազմագերի եւ կկանգնեն օրենքի առաջ:

«Ձերբակալվածները պատասխանատվություն են կրում՝ համաձայն Ադրբեջանի Հանրապետության Քրեական օրենսգրքի: Նրանց վերաբերվում են համաձայն միջազգային իրավունքի եւ Ադրբեջանի օրենսդրության»,-հայտարարել է այդ երկրի արտգործնախարարությունը:

Դիտվել է 33920անգամ
Վերջին լուրեր