24 / Մարտ / 2021 : 11-28

 Գարնանային դիմակ՝ կաթնաշոռով 

Հոգնած ու ջրազրկված մաշկը գարնանը պետքէ սնուցել և խոնավեցնել:

Կաթնաշոռով, թթվասերով ու ցիտրուսների հյութով տնային դիմակն արագորեն կվերականգնի մաշկի ջրային հավասարակշռությունը, կվերադարձնի թարմությունն ու առողջ տեսքը:

Խորհուրդ է տրվում շաբաթական երկու անգամ օգտագործել այս դիմակը։ Ավելացված խյուսը պետք չէ պահել և օգտագործել երկրորդ անգամ։ 

Անհրաժեշտ բաղադրիչները

1 ճ/գ կաթնաշոռ

1 ճ/գ թթվասեր

1 ձվի դեղնուց

1 ճ/գ թարմ քամած նարնջի, թուրինջի կամ կիտրոնի հյութ (յուղոտ մաշկի համար):

 

Պատրաստման եղանակը․

Կաթնաշոռը լավ հարել թթվասերի ու ձվի դեղնուցի հետ: Դանդաղ ավելացնել հյութն ու լավ խառնել:

Դեմքն ու պարանոցը լավ մաքրել, սրբիչով չորացնել: Դիմակը քսել դեմքին ու պարանոցին՝ խուսափելով աչքի շուրջ գտնվող հատվածից: 20 րոպե անց լվանալ տաք ջրով եւ թեթեւ սնուցող կրեմ քսել:

Դիմակը օգտագործելուց առաք խորհրդակցեք մասնագետի հետ։ 

Դիտվել է 15567անգամ
Վերջին լուրեր