Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Մարտ / 2021 : 18-06

Ձվի շուկայում ստեղծված իրավիճակը քննարկվել է 

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: Այս մասին հայտնեցին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել է ձվի շուկայում ստեղծված իրավիճակը: ՏՄՊՊՀ նախագահը նշել է, որ հանձնաժողովն ուսումնասիրում է բոլոր հնարավոր տարբերակները՝ հասկանալու համար ստեղծված իրավիճակի իրական պատճառները, և շուկայի մասնակիցներին, այդ թվում՝ առևտրային ցանցերին, այդ նպատակով պաշտոնական հարցումներ են ուղարկվել:

Առևտրային ցանցերի ներկայացուցիչները ևս մեկ անգամ պատրաստակամություն են հայտնել մանրամասն տեղեկատվություն տրամադրել բոլոր հարցերի վերաբերյալ և համագործակցել հանձնաժողովի հետ ստեղծված իրավիճակը շուտափույթ շտկելու գործում:   

Անդրադարձ է կատարվել առանձին անհատների կողմից ցանցերից մեծաքանակ գնումներ կատարելու դեպքերին, որոնք կարող են շուկայում ձվի պակասուրդի պատճառ հանդիսանալ:

Դիտվել է 11022անգամ
Վերջին լուրեր