Իսրայելի հայերը բողոքի ակցիա են անցկացրել այդ երկրի ՊՆ-ի դիմաց՝ կոչ անելով դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին (տեսանյութ)

Իսրայելի հայկական համայնքի ներկայացուցիչները երկրի Պաշտպանության նախարարության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել` կոչ անելով դադարեցնել Թել Ավիվի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը: Այս մասին տեղեկանում ենք համայնքի ֆեյսբուքյան էջից:
Բողոքի ակցիան ուղեկցվել է «Ալի՛և, ահաբեկիչ», «Էրդողա՛ն, ահաբեկիչ» վանկարկումներով:
Ակցիայի մասնակիցներից մեկն իր խոսքում ընդգծել է, որ իրենց պայքարը ոչ թե իսրայելցի ժողովրդի դեմ է, այլ այդ երկրի կառավարության, որը զենք է վաճառում Ադրբեջանին:
Ելույթներից հետո ակցիաների մասնակիցները հայրենասիրական երգեր են կատարել և արտասանել են հայ մեծ բանաստեղծների գործերը: Բացի այդ, ակցիայի մասնակիցները ձեռքերում պահել են Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Շուշիի հրթիռակոծված Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու պաստառը:
Տեսանյութ։