19 / Ապրիլ / 2020 : 15-42

Լոռիում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 12 դեպք․ Անդրեյ Ղուկասյան

Այսօրվա դրությամբ Լոռիում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 12 դեպք, որից 2-ը նոր դեպք է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: 

«Նրանցից 7-ն արդեն առողջացել ու վերադարձել է տուն, 5-ը շարունակում է ստացիոնար բուժում ստանալ»,- տեղեկացրել է Լոռու մարզպետը:

 

 

Դիտվել է 4804անգամ
Վերջին լուրեր