27 / Մարտ / 2021 : 10-24

 Շուտով Սուրբ Զատիկն է․ պատրաստում ենք համեղ կուլիչ 

Այս բաղադրատոմսով պատրաստված կուլիչը կստացվի փափուկ, խոնավ ու փքուն, շատ անուշաբույր ու երկար ժամանակ կմնա թարմ ու ախորժելի:

 

Անհրաժեշտ բաղադրիչներ.

·        գոլ կաթ՝ 100մլ

·        շաքարավազ՝ 200գ

·        չոր խմորիչ՝ 8գ

·        դեղնուց՝ 3 հատ

·        յուղոտ թթվասեր՝ 200գ

·        կարագ՝ 80գ

·        ալյուր՝ 570գ

·        վանիլին

·        մի պտղունձ աղ

·        նարինջի կեղև, չամիչ, ընկույզ, քրքում, կոնյակ՝ ըստ ցանկության

 

 

Պատրաստման եղանակ.

Գոլ կաթի մեջ լուծել խմորիչը, 1 գդալ ալյուր ու խառնել: Ծածկել կափարիչով ու թողնել մոտ 15 րոպե:

Առանձին խառնել դեղնուցն ու շաքարավազը, վանիլինը, աղը և հարել 4 րոպե՝ մինչ փքուն զանգված կստացվի: Ցանկության դեպքում քրքում ավելացնել:

Լցնել թթվասերը և քերել նարինջի կեղևը, խառնել:

Ցանկության դեպքում լցնել 2ճ.գ. կոնյակ:

Ստացված զանգվածի մեջ լցնել խմորիչով խառնուրդը և հարել:

Մաղելով լցնել ալյուրը, խառնել, որ ստացվի կպչուն և խիտ խմոր: Ծածկել խմորը ու թողնել տաք տեղում 1 ժամ:

 

 

Սեղանին ալյուր շաղ տալ, դնել խմորը ու հունցել:

Խմորին ավելացնել փափկած կարագը և լավ հունցել՝ մինչ հարթ ու էլաստիկ խմոր կստացվի:

Այս փուլում ավելացնել չամիչը, չիրը, ընկույզը, ինչ որ ցանկանում եք:

Խմորը լցնել ֆորմաների մեջ ու 1 ժամ թողնել տաք տեղում: Թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 40 րոպե:

Առաջին 20 րոպեի ընթացքում ջեռոցը չբացել, այլապես կուլիչները չեն բարձրանա: Եթե նկատում եք, որ կուլիչի վերևի մասը շուտ է կարմրել, 25 րոպեից ծածկեք այն փայլաթղթով:

Բարի ախորժակ:

Կարող եք պատրաստել նաև այս բաղադրատոմսով․ Զատկի կուլիչ

Դիտվել է 44943անգամ
Վերջին լուրեր