29 / Մարտ / 2021 : 18-48

Իրանում ահաբեկիչների խումբ է ջախջախվել, հարձակվել են ռազմաբազայի վրա  

Իրանում հայտարարել են ռազմաբազայի վրա հարձակումը կանխելու մասին: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունը վկայակոչելով՝ Tasnim-ը հայտնում է, որ Իրանի հարավ-արեւմուտքում Շուշ քաղաքում տեղակայված ռազմաբազայի վրա հարձակում իրագործել փորձած ահաբեկիչների խումբը ջախջախվել է փոխհրաձգությունից հետո:

Ահաբեկիչների խումբը, որը կապված է, այսպես կոչված, անջատողական եւ ահաբեկչական «Հարաքաթ ան Նիդհալ» ահաբեկչական խմբավորման հետ, Շուշում տեղական ժամանակով 01:00-ին հարձակում է իրագործել եւ գնդակոծել զինվորական ու ոստիկանական օբյեկտները:

Դիտվել է 22132անգամ
Վերջին լուրեր