30 / Մարտ / 2021 : 09-30

Մահացել է Բարաք Օբամայի տատիկը

Քենիայում 99 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի խորթ տատիկը: Այս մասին հաղորդում է CapitalFM տեղական ռադիոն:

Սառա Օբաման Բարաք Օբամայի հորական պապի երրորդ կինն է։ Չնայած նա ԱՄՆ-ի նախկին նախագահի արյունակից բարեկամուհին չէ, սակայն նա միշտ ջերմությամբ է խոսել կնոջ մասին։

«Նա հեռացել է Աստծո մոտ»,- հայտնել է նրա դուստրը՝ Մարսատ Օնյանգոն՝ նշելով, որ Օբաման վերջին շրջանում իրեն վատ է զգացել:

Նշվում է, որ վերջին անգամ ԱՄՆ նախկին նախագահը Կոգելո գյուղում իր տատին այցելել էր 2018 թվականի հուլիսին։

Դիտվել է 8860անգամ
Վերջին լուրեր